Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Երբ մեզ ասում են՝ դուք փորձում եք լռեցնել ձեր քաղաքական հակառակորդներին, այստեղ մի քանի անճշտություն կա։
Նախ, որպեսզի քեզ լռեցնեն, դու պիտի խոսել իմանաս։
Աղմուկը դեռ խոսք չէ։ Ավելին, դուք ոչ միայն խոսել չգիտեք, այլև չգիտեք Չ՛խոսել։
Երկրորդ, դուք քաղաքական չեք, որովհետև ձեր անցած ճանապարհը լոկ անձնական բարիք ստեղծելու, հարստանալու և հարստահարելու ճանապարհ է, բայց ոչ երբեք՝ քաղաքական ճանապարհ։
Եվ վերջապես՝ երրորդ, քանի որ դուք քաղաքական չեք, ուրեմն մեզ հակառակորդ էլ չեք, որովհետև ապօրինության հակառակորդը օրենքն է, հանցավորության հակառակորդը արդարադատությունն է։
Եվ ուրեմն՝ մենք չենք փորձում լռեցնել մեր քաղաքական հակառակորդներին, մենք փորձում ենք հաստատել օրինականություն Հայաստանում։ Եվ հաստատելու ենք։