Երևան քաղաքում ՝
Հունիսի 20-22-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում `
Հունիսի 20-22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
ՀՀ ՇՄՆ ‹‹ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ ›› ՊՈԱԿ