Մերի Տոմոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Ժողովուրդ ջան, մեկընդմիշտ վերջ տվեք անեծքին։
Եթե դուք իրոք հավատում եք Աստծուն, եթե դուք ձեզ քրիստոնյա եք համարում, ուրեմն մի անտեսեք այս գրածս։ Պահպանեք ձեր սեփական ապագան, ձեր խոսքերից կախված է ձեր երեխաների ապագան։
Մի թողեք բարկությունը ձեզ հաղթահարի և ձեզ վնասի։
Մեր անեծքները մեր տունն են քանդում, ոչ թե իրենց, մենք ենք ասելուց այդ էներգիան զգում ու մարսում, ուստի ինքներս մեզ վնասում։ Նրանք թքած ունեն, ամեն հրեշ ու տականք թքած ունի այդ անեծքների վրա, բայց անեծք ասողն ու գրողը տառապելու է իր բառերից։
Հիշեք երբ Հիսուսին հրավիրեցին սեղանի շուրջ։ Նա նստեց և ձեռքը քցեց հացին
Կողքինները սկսեցին քթների տակ փսփսալ, իբրև մեղք է գործում և անլվա ձեռքերով հացին է դիպչում։ Հիսուսն ինչ ասեց հիշում եք? Կարդացեք! Նա ասեց, այն ինչ որ մտնում է մարդու բերանը, վաղ թե ուշ դուրս է գալու, իսկ այն որ դուրս է գալիս բերանից, դրա համար պատասխան են տալու։ Խոսքը գնում է հենց անեծքի մասին, "խոսքի" մասին։
Հիսուսի ասածը ուզում է բացատրել, որ այդ անեծքների համար պատասխան ենք տալիս մենք և մեր զավակները։
Արդյոք ռոբի կամ այլ տականքի պատճառով արժե մեր կյանքը փչացնել, կամ մեր երեխաների? Գտեք ինձ համար մեկ մարդ, որ ունի անիծելու բնավորությունը, որը լավ ու երջանիկ կյանք է վարում! Չեք գտնի եղբայրներ և քույրեր։ Չեք գտնի։
Մի պահ մտածեք, մի գուցե մեր անեծքներն են մեր երկիրը այս օրը քցել?! Հետո էլ գոռում ենք, ու՞րեիր Աստված...
Մերի Տոմոյան
Առողջ եղեք։