Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրո ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն ՝ Կարեն Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այսօր մեր կենտրոնից դուրս գրվեցին ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ ՝ մայր և որդի:
Կարճ ներկայացնեմ.
հիվանդ Ն. Ա. 64 տարեկան: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն:
Որդին՝ Խ.Ա. 36 տարեկան:
Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈւԿ( մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խորը, տարածուն պառկելախոց ՝ նեկրոզված մակերեսով:
Երկու հիվանդն էլ ինքնուրույն չէին շարժվում, Խ.Ա.-ն ընդանրապես կոնտակտի մեջ չէր մտնում և չէր ենթարկվում բուժանձնակազմին, երկար ժամանակ գտնվել էր պառկած վիճակում:
Երկու հիվանդներն էլ դուրս գրվեցին լավացումով:
Շնորհակալություն կոլեկտիվին:
Covid 19 դատավճիռ չէ, նույնիսկ ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության դեպքում:
P.S. Պայքարում ենք միասին!