Նաիրա Զոհրաբյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում։
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ եւ իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեսթ չի արվում, շատերը տաքություն ունեն եւ էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։
Ու էս ամենի դիմաց որեւէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչեւ շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը եւ էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել Աժ ամբիոնից, ինչը եւ ես արեցի։
Ու, ինչպես եւ սպասելի էր, ժանրի կանոններին համաձայն, հերթով սկսեցին եթերը ողողել հիվանդանոցի բժիշկների ու ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները, որ խնդիրներ կան, բայց հայրենի կառավարությունը իրենց համար ամեն ինչ անում է։
Կարծում եք զարմացա՞։
Չէ։ Հերթական անգամ զզվեցի։
Էդ որ էդքան արժանապատվություն ու դուխ չունեք ձեր իրավունքներն ու ձեր խոսքը մինչեւ վերջ պաշտպանելու համար, ինչի՞ եք անկանոն շարժումներ անում։ Հարգում եմ բժիշկներին, խոնարհվում եմ իրենց մեծ առաքելության առաջ ու հատկապես էս ծանր օրերին։ Բայց ոնց եմ զզվում թուլամորթ, վախկոտ եւ «լաքեյ» տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից վաղուց արդեն կորցրել է դեմքը, եթե, իհարկե, ունեցել են։
Որովհետեւ ես չեմ հավատում, որ սեփական դեմք ունեցողը կարող է մի օր դեմքը մոռանալ տաքսու մեջ կամ սառնարանի վրա։
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն։