Անի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բրիֆինգի ժամանակ ասաց, որ փետրվար ամսին բուժել են թեթև և միջին ծանրության կորոնավիրուսի դեպքեր, այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երևի խառնել է ամսաթվերը՝ մարտի 1-ին է Հայաստանում գրանցվել կորոնավիրուսի առաջին դեպքն:
 Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հիվանդանոցի տնօրենը խառնել ամսաթվերն՝ առավել ևս, որ երկու անգամ շեշտեց և մի քանի անգամ էլ ընդգծեց, որ 4 ամիս է պայքարում են կորոնավիրուսի դեմ:
 

Շատ ավելի տրամաբանական է, որ հենց փետրվարից է տարածվել կորոնավիրուսը Հայաստանում, ուղղակի իշխանությունը չի հանրայնացրել, քանի որ առաջնահերթություն էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և դրա քարոզչության անցկացումը: