Հարգելի պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, «Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում:
Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն: Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նշված ռեստորանային համալիրի մասին հետևյալ գրառումն ու տեղեկությունն էր տարածել։