ՀՀ ՇՄՆ ‹‹ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ ›› ՊՈԱԿ -ից տեղեկանում ենք
Երևան քաղաքում ՝
Հունիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17մ/վրկ:
Հանրապետության տարածքում ՝
Հունիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: