Նազենի Հովհաննիսյանը իր նոր լուսանկարներում 4-րս դարի տեսք ունի։

 

 

Արագածոտնի Լուսագյուղի արևելյան կողմում մի հեքիաթ կա...(մոտ 1 կմ հեռավորությամբ)
Հենց անտառափեշին է խոնարհված Կարմիր կամ Մխեի վանքը` 4-րդ դարի...

 


Կանգուն է միայն արևելյան կողմի խորանների հատվածը: «1983թ. հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից մասնակի պեղումներ շնորհիվ բացվել են շինության հիմքերը»:
Այն թվագրվում է 4-րդ դար:

 

Կան հնագույն շրջանի (IV-VI դարեր) կնիքը կրող զարդանախշերով քարեր: Ենթադրվում է` դատելով կառուցման ժամանակաշրջանից, որ պատկանել է Գնթունյաց իշխանական տանը:
Ես շատ տարիներ առաջ( կարծեմ 2007- ին) հենց Մխեյի վանքի դիմացի բացատային հատվածում` սարից ներքև, եղել եմ խեցի- ռակուի` կավագործության սիմպոզիումի, վրաններով մեծ ու արվեստալի մի միջավայր, որտեղ Ապարանի կավից պատրաստած գործերը թրծվում էին հատուկ վառարանում և դառնում հավերժի վկաներ...Հենրիկ Համբարձումյանի ստեղծած խեցեգործության այդ ճամբարային- սիմպոզիումն անհավանական մի երևույթ էր ամբողջ տարածաշրջանում` իր տեսակով միակը.... Իսկ խեցիներից խողովակները, ասում էր, ժամանակին մեր իրականության ջրահեռացման կամ ոռոգման ամենից կուռ մեխանիզմն են եղել Հին Հայաստանում: ....
մի բուռ կավահող, մի քիչ կրակ, մի մանանեխի չափ հավատք ու մի ծով հիշողություն` Հայաստան աշխարհում թրծված. իմ ճանաչած Հայաստանը սահման չունի... 2020- ին Հավատքի ուժով վերադարձա այս վայր... Խնկածաղիկների, ուրցի և անմոռուկների բույրերով արբած ապրեցի` լիաթոք շնչելով խնկաբույր լեռների օդն ու արմատի ուժով նորոգվելով: