Վահագն Խուրշուդյանը ով ապաքինվել է կորոնավիրուսից գրառում է կատարել։

ՆՈՐ ԿՅԱՆՔ
Խոսքս ցանկանում եմ սկսել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ։
Շնորհակալ եմ առաջին հերթին Աստծուն։
Շնորհակալ եմ կոլեգաներիս, հոգով,սրտով ինձ հետ տառապողներին։Մարդկանց կյանքի համար պայքարող բուժանզնակազմից եմ շնորհակալ'մայրապետից մինչև գլխավոր բժիշկ։

 

Շնորհակալ եմ կյանքս փրկած բժշկներին։Ուժ,եռանդ և համբերություն նրանց։
Շնորհակալ եմ այն մարդկանց,ովքեր հավատում են ու պահպանում զգուշությունը։
Ես իմ օրինակով ցանկանում եմ խելքի բերել ժողովրդի "անհասկացող մասսային'':Սթափվե'ք,գնահատեք բժիշկների աշխատանքը,մտածեք առաջին հերթին ՁԵՐ և ձեր ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ մասին,ոչ ոք ապահովագրված չէ ու չգիտի,թե երբ ու ինչպես կթակի հիվանդությունն իրենց կյանքի դուռը։Եվ ինչպես կընթանա հիվանդությունը։
Հուսով եմ խելքներդ գլուխներդ կհավաքեք։
Ես ինքս մասնակցել եմ այս պատերազմին:Պատերազմ՝ վերակենդանացման բաժանմունքում։Այո',պատերազմ,ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել հիվանդանոցներում տիրող իրավիճակը։
Պատերազմ,որտեղ հիվանդների աչքի առջևով անցնում է ամբողջ կյանքը՝ մի ակնթարթի պես։Պատերազմ,որտեղ բժիշկները ամեն կերպ փորձում են փրկել կյանքեր։Ուրախանում են յուրաքանչյուր չնչին դրական փոփոխությունից։Նրանց աչքերը փայլում և լցվում են ուրախությունով և ուրախության արցունքներով,ապրում և մեռնում են հիվանդների հետ,չեն խնայում ոչինչ,չեն խնայում իրենց,հեռու են ընտանիքից ու ամիսներով չեն գրկել սիրելիներին։
Կողքիս պառկած շատ հիվանդներ,որոնք պատառոտում էին իրենց,տանջալից հոգոցներ հանում,հիվանդներ,ովքեր չէին կարողանում խոսել,ի վիճակի չէին լսել։
Ես ինքս'բժիշկ-վիրաբույժ լինելով վարակվեցի դաժան,կյանքին սպառնացող վիրուսով։Վիճակս ծայրահեղ ծանր էր,կյանքս'մազից կախված։
Շնորհակալ եմ իմ << Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի>> ողջ անձնակազմից,ինձ նոր կյանք պարգևած <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի ողջ բուժանձնակազմից ։Հորդորում եմ բոլորիդ գնահատեք նրանց աշխատանքը,պահպանեք ամենահասարակ անվտանգության կանոնները։
Մինչ դուք դժգոհում եք դիմակ ու ձեռնոց կրելուց'պատճառաբանելով,որ քրտնում եք,շոգում,չեք կարողանում շնչել'հիվանդանոցում բժիշկները,բուժքույրերը,ողջ անձնակազմը իրենց պաշտպանիչ հագուստով փաթաթված "խաշվում են",եթե քամես հագուստը մի ամբողջ դույլ կլցնես իրենց տանջալից քրտինքով։Նրանք քիթ սրբելու ժամանակ չունեն'բառիս բուն իմաստով։

Մի պահ մտածեք՝ որքան դժվար է հիվանդների,բուժաշխատողների համար հեռու լինել հարազատներից,օրերով,ամիսներով չտեսնել,չկարողանալ խոսել նրանց հետ,գրկել ու համբուրել կամ պարզապես սեղանի շուրջ նստած խոսել նրանց հետ։
Եթե գիտակցորեն մոտենանք իրավիճակին,պահպանենք զգուշություն,հավատացած եղեք,որ ամեն ինչ լավ կլինի։
Աչքերիս առաջ մահս էր,բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար։
Խնդրում եմ բողոքելու փոխարեն ավելի լավ է կրեք սովորական դիմակ,քան տանջվեք ապարատային-թթվածնային դիմակներով։
Սթափվեք!!!
Առողջություն բոլորին