Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ եկեք միասին կյանք պարգևենք 5 ամսական Դավիթին, հերթական փոքրիկ հրաշքը գործենք:

Կապուտաչյա Դավիթի մոտ բժիշկներն ախտորոշել են մանկական քաղցկեղի նեյրոբլաստոմա տեսակը:

Երեխային բուժման նպատակով շտապ պետք է տեղափոխել Գերմանիա, որի համար անհրաժեշտ է 120 հազար եվրո: Մինչ այս պահը հավաքվել է շուրջ 50 հազար եվրո, մնում է հավաքել ընդամենը 70 հազար եվրո:


 

Մի քանի օր առաջ Դավիթի մոտ առաջացել են տեսողության հետ կապված խնդիրներ, բժիշկների ցուցումով անհրաժեշտություն է առաջացել շտապ քիմիոթերապիա սկսել, որպեսզի տեսողությունը վերականգնվի։ Հունիսի 1-ից պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Դավիթը պետք է սկսի քիմիոթերապիայի առաջին կուրսը, որից անմիջապես հետո երեխային պետք է շտապ տեղափոխել Գերմանիա` Քյոլնի համալսարանական կլինիկա, որն այս ոլորտում առաջատարներից է:

Սիրելի ընկերներ, այս օրերին ամբողջ աշխարհը պայքարում է կորոնովիրուսի դեմ, և գրեթե բոլոր ռեսուրսները կենտրոնացված են այս չարիքի դեմ հաղթանակ տանելու ուղղությամբ, սակայն մեր կողքին ապրում են բազմաթիվ փոքրիկներ, որոնք ամեն օր կյանքի ու մահվան կռիվ են տալիս և ունեն մեր աջակցության կարիքը, սա պետք է միշտ հիշենք ու փորձենք օգտակար լինել,յուրաքանչյուրիդ` անգամ փոքրիկ նվիրատվությունը մեծ օգնություն կլինի փոքրիկի բուժման հարցում:

Գումար կարող եք փոխանցել Ֆեսյբուքում բացված դրամահավաքի միջոցով, որտեղ առկա են նաև բժշկական փաստաթղթերը` https://www.facebook.com/donate/292533431905002/

Գումար կարող եք փոխանցել նաև Դավիթի հայրիկի հաշվեհամարներին՝

ArCA: 5181 8000 0019 9086
Idram id: 540806911
Ինեկոընկեր: 077 700513 (Ani Fichijyan)

PayPal: https://www.paypal.me/05161993
Для переводов в рублях внутри РФ, карта Сбербанка: 4276 3000 2650 9268
 


ACBA-Credit Agricole Bank
220002843542000 AMD
Շահառու՝ Sergey Antonyan
Ամբողջական տվյալներն այստեղ՝ https://bit.ly/2MakTqM

Հայրիկի հետ կապվելու համար` 094 355033 Անտոնյան Սերգեյ