Կատերինա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
 
Չնայած նրան, որ Covid-19-ով վարակված մարդկանց թիվը դեռ աճում է, այսօր ընտանիքիս անդամները և ես վերջապես հանգիստ ենք` հայրիկս հիվանդանոցից վերադարձել է:
 
Իմ սիրելի հայրիկը մարտի վերջից հոգ էր տանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մասին, իսկ ապրիլի վերջին, ցավոք, ինքն էլ միացավ նրանց թվին: Նրա դեպքում` Covid-19 ընթացավ թոքաբորբով, ընդ որում` ոչ այնքան թեթև, բայց նա հաղթահարեց այդ փորձությունը նույնպես:
Իմ հայրիկը հերոս չէ:
 
 
Նա բժիշկ է:
 Եվ իր երկրի պատասխանատու քաղաքացի: Նա ուներ 2 տարբերակ` նստել տանը և բողոքել ամեն ինչից (հավատացեք, բողոքելու համար շատ պատճառներ ուներ) կամ անել իր աշխատանքը: Նա ընտրեց վերջին տարբերակը:
Սիրում եմ քեզ, պապ, ու անչափ հպարտ եմ քեզնով ❤️
[UPDATE] Քանի որ նկատեցի որոշակի բուռն ռեակցիա, նշեմ նաև, որ հայրիկս դեռ 2 շաբաթ կարանտինի մեջ է լինելու, այժմ ուղղակի դուրս է գրվել հիվանդանոցից: