Գագիկ Սուրենյանը հայտարարություն է տարածել ՝ ասելով, որ նոր ցիկլոն է մոտենում ՀՀ-ին։

Հարավից Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին հատկապես կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։
 

Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն