Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը ՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով։

 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի դատավարական նիստ էր տեղի ունեցել ՝ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ 

 

 

 

 

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը։