Երեխաները.... առանց նախապաշարմունքի են, ազնիվ ու բնական, առանց «քաղաքակրթության» կապանքների, ոչ անցյալից են գալիս, ոչ էլ ապագան պաշտում, հա Ներկայի մեջ են։ Սրտով են զգում , ընտրում... Հոգով են ընդունում ու հասկանում։ Նրանց արժեհամակարգը Հոգու միջով է զտվում, իսկ վերաբերմունքը բնազդայինի անկեղծությամբ է։
Հ.Գ. մենք շտապեցինք մեծանալ, որ Ուժ ունենանք։
Ու կորցրեցինք ամենամեծ ուժը... և երջանկությունը՝ մեր Մանկությունը։)
Այս երեխան շատ երկար ճանապարհի ընթացքին մեծ ուշադրությամբ ու անշեղ՝ Տիրամոր պատկերը ձեռքին, լսում էր իմ պատմությունները Քրիստոսի մասին... Հավատքն էլ գրագիտություն է ենթադրում, մանուկներին «անՀոգի» չի կարելի թողնել,,, Նրանց միշտ սեր է պետք տալ։ Աստված է Սեր։ ))
Տարիներ առաջ Հայոց Երասուղեմ`ուխտագնացությունից մի թանկ հուշ:
Բարի լույս և թող միայն բարով ընթանա ձեր օրը
Հետևյալ գրառումն է կատարել և լուսանկարը հրապարակել Նազենի Հովհաննիսյանը։