Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և այս լուսանկարները հրապարակել։
Այս նկարներն արված են կառավարական ամառանոցում, նկարում առկա սարքը օղի թորելու համար նախատեսված սարք է` հայերեն ասած` արաղ քաշելու սարք:
Այն բերվել է կառավարական ամառանոց Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար: Չար լեզուներն ասում են, որ այս սարքը Նիկոլի ամենասիրած և իր կողմից ամենաշատ օգտագործվող «պետական գույքն» է:
Հիմա երկրորդելով վատ դերասան Հրաչ Հակոբյանին մի քանի հարցադրում անեմ., իսկ կարող է՞ պարզվել, որ այս սարքի արտադրած բարիքի հետևանքով մի ողջ ազգ հայտնվել է փորձնքի եզրին, իսկ կարող է՞ պարզվել, որ այս սարքին ապավինելը Փաշինյան ամուսինների հիմնական զբաղմունքն է դարձել վերջին ամիսներին և, որ նրանք առանց այս սարքից դուրս եկած «անմահական» հեղուկն օգտագործելու ուղիղ եթեր դուրս չեն գալիս:
Հ.Գ. Անկախ ամեն ինչից սա ազգային աղետ ու խայտառակություն է: Կառավարական ամառանոցում մարդն արաղ քաշելու սարք ա դրել, որ միանգամից կռանտից քաշի գլուխը: