Աննա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Էն որ ասում եք ձեր ծանոթների մեջ կա՞ հիվանդացող։ Սա իմ ծանոթն է գրել։ Անունը չեմ գրի։ Բայց շատ վախենալու բաներ պատմեց։ Առողջ եղեք։ Եվ լուրջ վերաբերվեք իրավիճակին։

 

տեսնում եմ հայկական ֆրենդլենտաս սրճարաններից նկարներովա հպարտանում, մեկ մտածում եմ կողքով անցնեմ, շատ ինձ պետքա, մեկ էլ ասում եմ, լավ է․․․
Կովիդը, որ ում շուննա, գիտե՞ք ոնցա լինում? հիմա պատմեմ, կարողա գոնե մի քիչ զգոնություն արթնանա․․․
!!! շնչահեղձ ես լինում ու օրերով չես քնում, որովհետև վախենում ես խեղդվելուց, մի դիրքում ես անընդհատ որովհետև կրկին - խեղդվում ես ու օդ չունես շնչելու․․․ օրվա ամենաերջանիկ կես ժամը նեբուլայզերի ինգալյացիայից հետո հանգիստ շնչելնա․․․ ավելին, ուղեղդ անկարողա որևէ բան ընկալել.
!!!Կովիդնա, որ չի հարցնում քեզ թոքերդ վնասելու է, թե բրոնխներովդա բավարարվելու, ու հավատացեք- դա ամենևին կապ չունի դու առողջ ապրելակերպով ես ապրում, սպորտով ես զբաղվում, թե քանի կգ քաշ ունես, բացարձակ! Աստված չանի, եթե հանկարծ թոքերի ու շնչառական համակարգի օնկոգեն կա գեներում- քաշված եք ամբողջ կյանքում!!!
!!! դու մենակ ես, բացարձակ մենակ ու անկարող անգամ էլեմենտար գործողություններ կատարել - միակ երազանքը քայլել սովորելն է, բայց անգամ եթե հետո քայլել սովորեք, հավատացեք, բարձրակրունկների վրա շուտ չեք կանգնելու․․․
!!! "սկաֆանդրներով" բժիշկները, ում դեմքները էդպես էլ չես տեսնում, բայց սիլուետով ես հասկանում ով ով էր, քո միակ շրջապատն են․․․ այ էստեղ ստոպ, կյանքում չէի մտածի, որ մարդկային էսքան բան կա մեր աշխարհում, երբ խեղճ բժշկուհու ուրախությանը չափ ու սահման չկա, երբ վազելով գալիսա քո մոտ ու ասում, որ քո թոքերը վնասված չեն, КТ մաքուր է... խեղճը երևի վերջին ամսվա ընթացքում քչերին էր տենց բան ասել, կամ էլ չէր ասել ընդհանրապես!
!!! հայու գենի մեջ շատ տարածված է տրոմբոզի նկատմամբ հակումը, եթե հանկարծ ձեր գենի մեջ դա կա, մի այլ կարգի քաշված եք!!!

Դե լավ, շատ չվախենաք, լավ բաներ էլ կա կովիդի մեջ, օրինակ 22-24 օր որ անշարժ անգիտակից խեղդվում ես, վերաիմաստավորում ես ամեն ինչ, ներում ես ու ներողություն խնդրում, կարմադ մաքրում ես, ամեն մանրուք գլուխդա գալիս, հասկանում ես քո սխալները, վերլուծում ես, հետո, երբ կյանքի ես գալիս, այլ նպատակներ, ձգտումներ են արթնանում կյանքում, ամեն ինչ այլ անկյան տակ է, անաղմուկ ու ներդաշնակ, նոր արժեհամակարգով․
 

Մեկ էլ լավն էնա, որ կարող ես օգնել մարդկանց, քո արյան պլազման կյանքերա փրկում․
հա, ու մեկ էլ ռուսական բժշկությանը բան ասողին սեփական ձեռքերովս եմ պատրաստ խեղդել, անկախ նրանից, որ ահավոր բարիացել եմ )))))

Ժողովուրդ, հավեսով ֆրֆրացեք, մեկա բոլորս պետքա հիվանդանանք էս անտերով, բան չեմ ասում, բայց լավ մտածեք, ուզում եք էս ամեն ինչի միջով անցնել, թե ոչ... հա, սա թեթև ֆորման է, ու ես շապիկով եմ ծնվել, որովհետև կողքիս բժիշկներ էին, որ առաջին իսկ օրվանից ինձ խեղդեցին դեղերով ու մենք հասանք նրան, որ պնեվմանիա ասածը մեզանից հեռու փախավ, կլինեն արդյոք այդ կարգի հասկացող բժիշկներ ձեր շրջապատում, չգիտեմ, բայց Աստված տա լինեն․