Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Երեկվա տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետև չէր կարող իրեն ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և երկիրն այս վիճակում է...
 
Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան թշնամի ...
Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես ինչու արթնացան միայն 2019 թվականին Հռոմի կենտրոնի հյուրանոցում:
 
Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է,
որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է: Բա ..))
(լեզվամտածելակերպ Կարռլ, լեզվամտածելակերպ)