Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վազգեն Սաղաթելյանը։
Երեկ գիշերը ուշ էի տուն գալիս, զանգեցի Հասմիկին, որ տեսնեմ բան պետք ա բերել թե չէ, ինքն էլ թե բա եթե սոված ես մտի պոմիդոր վերցրու (գիշերը առանց պոմիդոր չեմ կարողանում հաց ուտել):
Մտա SAS, որ գնեմ (բանջարեղենը SAS-ից գրեթե երբեք չենք գնում) մեկ էլ տեսնեմ պոմիդորը 5.000 դրամ ա։ Մեկ կիլոգրամ պոմիդորը, ընկերներ, հինգ հազար դրամ։ Հիմա կանգնած եմ ժամը մեկին բանջարեղենի բաժնի դիմաց, մի կողմից էդ 3.500 դրամ տարբերությունը (սովորաբար 1.500 դրամով ենք առնում) փառք Աստծո մեծ հաշվով բան չի փոխում իմ կյանքում, բայց մյուս կողմից ինձ լրիվ լոխ եմ զգում 1 կգ պոմիդորի դիմաց 5.000 դրամ վճարելու պարագայում։ Առանց չափազանցնելու մի 5 րոպե ուղղակի կանգնել եմ էդ սյուռ վիճակում, որ համ իմաստ չես տեսնում խորանալ էդ գնի վրա (կարելի ա կես կիլո առնել վերջ ի վերջո) համ էլ չես ուզում քեզ գցված զգալ։
Մի խոսքով՝ սոված քնեցի երեկ։
Հ.Գ, SAS Supermarkets ես արդեն տևական ժամանակ է փորձում եմ քաշ հավաքել ու պետք է ասեմ, որ կոնկրետ երեկ ձեր գնային աբսուրդային քաղաքականությունը ինձ մի քայլ հետ գցեց այդ պրոցեսում։ Վերջ ի վերջո, ո՞նց կարա պոմիդորի կիլոն լինի 5.000 դրամ, այ տնաքանդներ