Անահիտ Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել ՝ կապված կորոնավիրուսի մասին։
Որքան էլ լուրջ չընդունենք կորոնավիրուսին, որքան էլ հայավարի ասենք, որ չկա նման բան ուղղակի աղմուկ է, բայց փաստը մնում է փաստ, որ օրեց օր ունենք վարակվածների աճ, ունենք մագացությունների թվի աճ և այս պայմաններում վերացնել կարանտինը դա ոչ այլ ինչ է քան արկածախնդրություն:
Տնտեսական կոլապսից խուսափելու համար վտանգել սեփական ժողովրդի կյանքը, պատասխանատվությունը գցել միայն ու միայն ժողովրդի վրա դա սեր չէ ժողովրդի նկատմամբ:
Մայիսի 4 ից ավելի է մեծանալու վարակվածների թիվը և այդ դեպքում կառավարությունն ու պարետատունը ոչ մի պատասխանատվություն չի կրելու 《մեղքը ձեր վիզը》այդ արտահայտությամբ կազատվեն յուրաքանչյուր պատասխանատվությունից: