Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հարգելի պարոն վարչապետ ,Ձեզ դիմում է անկուսակցական և որևէ նախընտրելի քաղաքական ուժ չունեցող ,ուղղակի ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի։ Հարգելի վարչապետ ուղիղ 2 տարի առաջ ամբողջ մի ազգ ոտքի կանգնեց մերժելու ոչ միայն տիրող քաղաքական ռեժիմը, այլ՝տիրող գաղափարաբանությունը,բարոյահոգեբանությունը,մտածելակերպն ու գիտակցությունը....
Այն ոգևորությունը,այն հավատն ու հույսը,սպասելիքները,որ տիրում էր ազգիս,պետք է արդարացի գտնվեմ և ասեմ,կարծես թե իրականանում էին։Հարգելի վարչապետ,թույլ տվեք մեջբերեմ Ձեր իսկ հայտնի միտքը՝ ուղղված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝,,Դուք չեք տիրապետում իրավիճակին,Ձեզ սխալ է զեկուցվում.."Ցավոք Ձեզ նույնպես չի զեկուցվում այն, ինչ կա իրականում,ինչ տիրում է հասարակության մեջ։ Ի վերջո խնդրւմ եմ մի կողմ դնել թավիշը և խստագույնս հետևել Ձեր հանձնարարականների կատարմանը։ Երկրում տիրող արտակարգ իրադրության պայնաններում, երբ կրկին հասարակ ժողովուրդն է հայտնվում ծանրագույն վիճակում, առավելագույնս անհրաժեշտ է Ձեր անմիջական վերահսկողությունը, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ պատկան մարմինները՝ հատկապես սոցիալական, իրենց տեղում և դերում չեն,խոսքս վերաբերվում է մասնավորապես սոցապծառայությանը, պետական ռեգիստրին, բանկային ծառայություններին և....
Օրինակ՝ 26500 դրամ աջակցություն մեկ երեխայի համար ստացող անձը պարզաբանում ստանալու համար , թե ինչու ցուցակում ընդգրկված են երեք երեխաներից միայն երկուսը, ԹԵԺ գիծ զանգելով ծախսում է շատ ավելին։ Ցավոք նման օրինակները բազմաթիվ են ։
P.S. Հարգելի վարչապետ՝ սահմանափակելով տեղաշարժի և աշխատանքի հնարավորությունը ,ելնելով ազգային անվտանգության շահերից, որոշակի սոցիալական ծրագրեր իրագործելուց բացի( որն այնքան էլ չի իրագործվում) ցանկալի կլիներ, որ պետական այրերի, որոնք պետք է որ ծառայեն ժողովրդին, ահռելի աշխատավարձերը կրճատվեն առնվազն 50%՝ սոցիալական հավասարություն ապահովելու համար։ Կարծում եմ իշխող անուշադրությանը ուշադրություն կ դարձնեք։