Արթուր Դանիելյանի փաստաբանը ՝ Ռուբեն Մելիքյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել, նշելով, որ միջադեպը տեսաձայնագրվել է։ 

 

Այսօր Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։

 

 

Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից։

 

Հաշվի առնելով միջադեպի բնույթը և մեծ հանրային հնչեղությունը՝ պահանջում եմ անմիջապես և ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։ «Նախաքննության գաղտնիքի» պատրվակով հրապարակման ուշացումը համարելու ենք ոչ իրավաչափ, քանի որ հակակշիռ իրավաչափ շահը՝ ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքը, այս դեպքում բացարձակ գերակա է։