Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այսօր ՀՀ-ում քաղցկեղից մահացավ 14 մարդ:
Նրանք չունեին Կորոնավիրուս:
Պարզապես նրանց առողջապահության նախարարությունը հարկ չի համարել իրականացնել քաղցկեղի կանխարգելման ՀԱՄԱՏԱՐԱԾ սկրինինգային ծրագրեր:
Վաղը նույնպես կմահանա 14 մարդ: Հաջորդ օրը 16 մարդ: Մյուս օրը 15 մարդ:
Նրանց կեսից ավելին կմահանան թոքի քաղցկեղից: Կեսի կեսը Կրծքագեղձի և կոկորդի քաղցկեղից: Հաջորդ տեղում կլինեն աղիքային քաղցկեղից մահերը:
Ու այսպես ամեն օր:
Ամեն օր: