Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Հայաստանի ոստիկանապետը բարեբախտաբար ողջ է մնացել
Գավառում տեղի ունեցած իրադարձությունները, որի հետևանքով 4 մարդ է սպանվել ևս մեկ անգամ ապացուցեց, որ կրիմինոգեն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից...
Իրադարձությունների երկրորդ փուլի ժամանակ, երբ Գավառի հիվանդանոց մեծ քանակությամբ քաղաքացիներ են ներխուժել և ոստիկանների ներկայությամբ սպանել են երկու վիրավորներին, ըստ ԶԼՄ-ների ներկա է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Սարգսյանը...
Զավեշտ է, բայց փաստ.ՀՀ ոստիկանապետը բարեբախտաբար ողջ է մնացել, քանի որ հիվանդանոց ներխուժածները կարող էին նրան էլ ծեծեին և սպանեին...
Սա ամենաթողության և անպատժելիության ամենացայտուն ապացույցն է...
Հ.Գ.Նորմալ երկրներում այսպիսի խայտառակ միջադեպերից հետո ոստիկանապետը հրաժարական է տալիս...