Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Նիկոլ Փաշինյանը առավոտյան ուղիղ եթեր է մտել և կրկին մեղադրել նախկին իշխանություններին: Հիմա էլ ասում է, թե ապրիլի 24-ի անվան տակ փողեր են կերել: Նիկո՜լ, կերե՞լ են, հանցակա՞զմ կա, բա անուն ազգանուն ասա, ուժայիններին էլ ասա թող ձերբակալեն, դատարանն էլ թող մեղքը ապացուցի այդ «X» մարդկանց և դատական վճիռ կարդա:
Բա ու՞մ ես սպասում: Սա պետություն է Նիկո՜լ, պե-տու-թյուն: Սա ձեր ընտանեկան թերթը չէ:
Ժամանակին, այ փողով հոդված գրող, բոլորից գումար ես վերցրել, որ տարիներ շարունակ վարկաբեկես մարդկանց, ստեր հորինես՝ արագաչափ, կարմիր գիծ, թալան, մարդակերություն և այլն: Լավ, հիմա ու՞մից ես փող վերցնում, որ մեր պետությունը քանդում ես, հը՞:
Նիկոլ Փաշինյան, ՌԴ ԱԳՆ-ն, ի դեմս՝ Սերգեյ Լավրովի քեզ էր հարցնում, էն կիրթ ընկերդ էլ էր երեկ քեզ հարցնում, բոլորը ասում են, որ Արցախ աշխարհն ես աճուրդի հանել, տարածքներն ես զիջում: Խոսի՛ր, հերքի՛ր գոնե: Սամասուդ արա՛ այ փիսիկ:
Նիկո՜լ, մարդկանց հետաքրքիր չեն քո ստերը, մարդիկ ուզում են լավ ապրել, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրել: Ուզում են հացին կակա չասեն: Բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, որ դու ստախոս ես:
Այսօր հռչակածդ քաղաքացու օրն է: Այն քաղաքացիների, ովքեր քեզ բերեցին իշխանության, բայց այսօր այդ մարդկանցից շատերը զրկվելու են լույսից, գազից, ջրից, որովհետև գումար չունեն, որ վճարեն: Չգիտեն, հաց առնեն ուտե՞ն, թե՞ կոմունալը վճարեն: Քաղաքացին իրեն օրով, իրեն սեփական երկրում, իրեն անտեր ու սոված է զգում:
Դու ձախողվել ես և քո մեջ այնքան չարություն կա, որ քեզ խեղդում է: Նախկիններին չես սիրում հասկացանք, բայց պետությունդ ի՞նչի չես սիրում: Դեղերը այլևս անզոր են, քեզ ստաբիլ բուժում է պետք: Դու լավ չես զգում քեզ, դու հիվանդ ես Նիկո՜լ:
Պետությունը ունի խնդիր և այդ խնդիրը դու՛ ես: