Էդուարդ Շրմազանովը գրառումէ կատարել և կոչով դիմում է բոլորին։
Հարգելի հայրենակիցներ ջան, կորոնավիրուսը դեռ չի նահանջել, նույնիսկ իր պիկին կարծես թե չի էլ հասել:
Ուստի խնդրում եմ պահպանեք անվտանգության նորմերն ու կարգապահությունը: Կառավարության ղեկավարին էլ հորդորում եմ վերջապես վերջ դնել ներքաղաքական հաշիվների մաքրումն ու անլուրջ քաղաքականությունը: Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև և կարիք չկա առանց այն էլ լարված մթնոլորտը լարել երկրպառակություններով ու ճղաձիգ և ջրիկ հայտարարություններով: Առողջ եղեք:
Հ.Գ Ով աչք ունի թող տեսնի, ով ականջ ունի թող լսի