Նունե Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՝ 

Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին ,ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին 

: Չէի խոսում ,որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը : Նամակներից մեկում ասվում է ,որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից ,և երբ դին տարել են դիահերձարան ,այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ , որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն ,որ մարդը մահացել է կորոնավիրուսից : Չնայած նրան ,որ հարազատները հրաժարվել են գումարից ,այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված : Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է :

Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ ,վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն ,քանի որ
ԱՆ- ից հրահանգ կա ցանկացած ջերմողի ,անկախ ախտորոշումից ,գրանցել որպես վարակակիր : Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը : Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել ,ինչպես բացատրեմ իրողությունը :Միայն մի բան կարող եմ ասել `Թորոսյան բավական է ազգիս խաբես ,բավական է `
հարմարվիր ստացածդ գումարներով ,հերիք է հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа » ն և պատկերացրու ավարտդ :