Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինինի մասին նյութը իրականությանը չի համապատասխանում։
Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ողբերգություն։ Այն, որ միայն մեկ օրվա մեջ 33 հազար տարածւմ է ստացել բացահայտ ֆեյքը։ Սա կրթության տապալման ախտանիշ է։ 
Սա եւս մեկ անգամ մեզ պետք է ապացուցի, որ երկրի հիմքը կրթական համակարգն է։
Ոչ հարկայինը, ոչ գյուղատնտեսությունը, ոչ բանակը։ Այդ ամենը կտապալվեն, եթե դու ունես անգրագետ հասարակություն։ Առ այսօր հրապարակումներ եմ տեսնում այն մասին, որ կորոնավիրուս գոյություն չունի։
Մի հասարակական գործիչ դա ասում է, լրագրողը տարածում։ Իսկ որպես հետեւանք կարող ենք ունենալ ողբերգություններ, որուվհետեւ այ նույն ձեւ շատ մարդիկ կհավատան այդ հայտարարություններին։ 
 

Մեր հասարակությունը առանց կրթության զրկվում է իր իմունային համակարգից։ Ադրբենական գործակալներից մինչեւ հանրային հիմարներ եւ բացահայթ տականքներ հանգիստ կարողանում են ներթափանցել տեղեկատվական դաշտ եւ մարդկանց ուղեղները լվանալ։ Էս լվացքատան վերջը պետք է տալ։