Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՝ ցույց տալով, թե ինչպես են արտացոլվում քաղաքացիների անունները հուշահամալիրի սյուներին։
Ավելի քան կես միլիոն մարդ այս պահին ցանկություն է հայտնել «այցելել» Ծիծեռնակաբերդ: Նրանց անունները 22:00-ից կհայտնվեն եթերում` Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին։
Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.
1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,
00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:
- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։
Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է։
Այս լուսանկարն էլ Նիկոլ Փաշինյանն է հրապարել