105 տարի առաջ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը:

 

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթած և Մեծ եղեռնը վերապրած հայերից: 

 

 

1965 թվականի ապրիլի 24-ին՝  Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր։ 

 

Դրանց հետևանքով, արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 16 մարտի 1965-ի վավերացված որոշումը՝ հուշարձան կանգնեցնելու, սկսեց կենսագործվել 1966-ին։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին եւ բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ 

Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։

 

 

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին։