ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

 

 

- Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը...

 

[...]Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել:

Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: 

Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:

Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: [...]