Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այո՛, մարդիկ հիասթափված են...
Հիասթափված են տարբեր պատճառներով և ես նույնիսկ չեմ բացառում, որ Փաշինյանի ուղիղ եթերում հնչեցրած պատճառներով հիասթափված մարդիկ էլ կան, բայց...
Բայց, իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդիկ և մարդկանց զանազան խմբեր՝ դեպքերի գերակշռող մեծամասնությունում հիասթափված են այլ պատճառներով, իսկ ավելի կոնկրետ՝ հիասթափված են, որովհետև հավատացել և վստահել են «մատնոց ֆռցնողի» հոգեբանություն, պաշտոնի անհրաժեշտություն և չհավասարակշռված ստախոսի: Այո՛, մարդիկ հիասթափվելու պատճառ ունեն և հիմա ես կետ առ կետ կանդրադառնամ հնչեցված «հիասթափված» խմբերին՝
Նախորդ իշխանության ներկայացուցիչները հիասթափվել են, որովհետև իրենց շատ թե քիչ ստեղծածը երկու տարում մսխել է վարչապետը և իր «թիմը»:
«Օբյեկտիվ գնահատական տվող փորձագետները» հիասթափվել են, որովհետև տեսնում են, որ ներկայիս կառավարության ապիկարությունը և գիտակցում են, որ յուրաքանչյուր փորձագետը կկարողանար անհամեմատ ավելի լավ ղեկավարեր երկիրը և երևի դա ավելի ճիշտ կլիներ՝ ստեղծել տեխնոկրատ կառավարություն, այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի համար սկավառակներ առաքողին դարձնել նախարար...
Խոսելով աներ-փեսա օպերացիայից, Փաշինյանը մոռացավ իր կողմից իրականացված «փեսա-աներձագ» և «եղբորորդի» օպերացիաները: Նույնիսկ անհարմար կլինի, եթե հիշեցնեմ, թե «ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը»...
Հիշատակված «կրիմինալի» հիասթափության պատճառը կայանում է նրանում, որ այն ինչ դուք և «շիշ բռնողը» խոստացել էիք նրանց մինչև ընտրությունները՝ կատարել եք մասնակի կամ չեք կատարել ու փորձել եք «գցել», իսկ դա չի ներվում իրենց կողմից, ուստի խորհուրդ կտամ, որ պաշտոնից հեռանալուց հետո մշտապես պահել գրպանում գինու խցան:
Մատնանշած «կորուպցիոներները» և «օլիգարխները» հիասթափվել են, որովհետև հասկացել են, որ կառավարությունը աշխատում է երկակի ստանդարտով՝ արտոնություններ տալով կոնկրետ «կորուպցիոներների» և անտեսելով մնացածին:
Ասված «սպասարկող» քաղաքական ուժերի հիասթափությունը կարելի է հասկանալ՝ ամեն մեկին սպասարկելը պատվից ցածր է...
Արևմտամետները հիասթափվել են, որովհետև սատարեցին մի քաղաքական ուժի, որի ղեկավարը խոստացել էր քաղաքականության արևմտամետ ուղղվածություն, իսկ այժմ կրկին «գցում» է...
Ռուսամետները հիասթափվել են, որովհետև ռուսամետ քաղաքականությունը ենթադրում է գործընկերային հարաբերություններ, այլ ոչ թե կեղծիքի վրա հիմնված հարաբերություններ, որը արատավորում է Հայաստանի Հանրապետության վարկանիշը:
Լրատվամիջոցների հիասթափության մասին չեմ խոսի՝ դա իրենք կասեն...
Հոգևորականների հիասթափությունը պայմանավորված է իշխող քաղաքական ուժի սրբապիղծ լինելով և դարերով Հայ ազգը պահած Եկեղեցին չհարգելով: Որևէ քաղաքական գաղափարախոսություն չի կարող փոխարինել Եկեղեցին, սակայն դա հասու չի իշխող քաղաքական ուժի համար:
Իսկ սփյուռքի կառույցները հիասթափված են, որովհետև տեսան, որ տարիներ շարունակ կարդալով Հայկական Ժամանակ կամ լսելով Ազատություն, նրանք ուղղակի սխալ պատկերացում են կազմել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին:
Այո՛, նյութական ակնկալիքով միացած մարդիկ հիասթափվել են, որովհետև մարդիկ ուզում են ապրել, ուզում են, որ իրականանա այն ինչ խոստացվել է, ուզում են իրենք էլ գումար ունենան... իսկ գործնականում տեսնում են, որ իրենք գումար չունեն, բայց իշխանության ներկայացուցիչները ճոխ պարգևավճարներ ունեն...
Երկար ստացվեց... բայց արտացոլեց գրեթե բոլոր կետերը:
Բայց կան մարդիկ և կա խավ, ովքեր հիասթափված չեն... Ես հիասթափված չեմ և ինձ պես շատ մարդ կա, ով հիասթափված չէ: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մենք կանխատեսել էինք և ընթանալու է մեր կանխատեսածով ու վարչապետի այս ուղիղ եթերը, որը կարելի է վերնագրել «մահախոսական»՝ չի համախմբելու իր շուրջը ոչ իր թիմակիցներին, որոնցից շատերը արդեն տարբեր «պատերի տակ վնգստում են» և «նոր տերեր» են փնտրում, ոչ էլ ժողովրդին...