Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ կապված Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի հետ։
Ստիպված նայեցի ուղիղ եթերը։ Ահա երզահանգումները.
1. Անհապահ պետք է բժիշկի հետ քննարկել ընդունվող դեղերի կողմնակի սիմպտոմների պակասեցմանն ուղղված քայլերի հարցը։
2. Ըստ իրեն բոլորը դժգոհ են՝ միակ ուրախը ինքն է և իր քայլառաստները, այն էլ ոչ բոլորը։
3. Փողի ծավալի ակնհայտ և աննախադեպ աճը բերել է մտքի մթագնածությանը։
4. Ակնհայտ է մոտալուտ փախուստը։ Փորձ է արվում սյս պահին իրականացվող բոլոր աշխատանքների արդյունքում, փախուստւց հետո ունենալ առնվազն 5% սատարողների զանգված՝ ապագայում հետ վերադարձի փորձի համար։ Գործ ունենք Սաակաշվիլիի սինդրոմով տառապող մարդու հետ։
5. Հեղափոխության մեծագույն արժեքը այն է, որ հաղթանակներ կերտողները այլևս չեն կարող գալ իշխանության և սրա տիպի ցնդաբանություններ։
6. Եկեղեցում պետք է հեղափոխություն լինի և ղեկը իր ձեռքը վերցնի օրինակ շվեդական եղնիկը։
7. Ի տարբերություն նախորդ լայվերի այս մեկը չէր հերարձակվում հեռուստատեսությամբ և այս անգամ կարող ենք ուշադրություն դարձնել իր էջում դիտողների քանակին, որոնք տաս հազարին մոտ էին։ Ակնհայտ է, որ նա այլևս հետաքրքիր չէ մարդկանց համար, որոնք բավականին ուշ, բայց այնուամենայնիվ սկսեցին գիտակցել իրենց ընտրության ողջ խայտառակությունը։