Ընդունում եմ Arpine Hovhannisyan - ի մարտահրավերը եւ տեղադրում եմ Տարիել Ճանտուրիայի գժական սիրուն Սիրո բացատրությունը

 

Քեզ հետ քնե՜լ եմ ուզում, քեզնից որդի՜ եմ ուզում,
Հանուն քո կյանքի մինչև իսկ մեռնե՜լ եմ ուզում,
Քո լու՜յսն եմ ուզում ես ու ստվե՜րն եմ քո ուզում,
Քո աղբրի ջու՜րն եմ ուզում ու քո բա՜ղն եմ ուզում,
Իմը հերիք չարեց, ուրիշի փա՜յն էլ եմ ուզում,
Ուրի՜շ ծննդյան օր, ուրի՜շ հարսնի՜ք եմ ուզում,
Խորհրդավոր քո բոլո՜ր կոճակներն եմ ուզում,
Քո ոտնած տեղերով եմ միշտ ման գա՜լ եմ ուզում,
Քեզ որ պիտի սպանի, այ, է՛դ մա՜հն եմ ուզում,
Քեզ հետ միշտ երգել, միշտ ժպտալ եմ ուզում,
Թե քեզ կչարչարեն, այ, է՛դ տաժանքն եմ ուզում,
Մեզ իրար միացնող տարածությու՜նն եմ ուզում,
Քո ունեցած բոլո՜ր պարտքերի մարելն եմ ուզում,

 

Քեզ համար՝ «Ռե՜նո», քեզ համար «Զի՜լ» եմ ուզում,
Քեզ նայ՜ել անընդհատ, քեզնով հագենա՜լ եմ ուզում,
Ամբողջ Վրաստանն այսպես հասու՜ն եմ ուզում,
Քեզնով բացահայտվող Ավթանդի՜լ եմ ես ուզում..
Քեզ հետ քնե՜լ եմ ուզում, քեզնից որդի՜ եմ ուզում...


Թարգմանությունը՝ Anahit Ani Bostanjyan Անահիտ Անի Բոստանջյան -ի
Մարտահրավերը փոխանցում եմ Hripsime Arakelian -ին և Nelli Grigoryan -ին: