Սիսակ Գաբրելյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ գրել է կարմիր գծերի մասին
❌ ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ
📌 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածում։
📌 Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, 🎥 առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։
📌Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)
📌Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։
📌Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։
📌 Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
📌Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։
📌ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒՍիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, շրջանառության մեջ կդնեմ իմ եւ Sipan Pashinyan-ի հեղինակած օրենքի նախագիծը։
Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով։