Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։
Շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝
- բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
- էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Այն դեպքում, երբ վճարումները կատարված են, այդ գումարները դեպոզիտ կդառնա։