Վազգեն Սաղաթելյանը գրառում է կատարել Արսեն Թորոսյանի մասին

Թորոսյանը դեբիլ չի։ Ինքը աներես ա, ցինիկ ա, ընդհանուր առմամաբ անասուն ա, բայց դեբիլ չի։ Ինքը շատ լավ հասկանում ա, որ էս իրավիճակում ինչ-որ մեկը ժերտվա է գնալու, որպեսզի Նիկոլը որքան հնարավոր ա երկար ձգի երկրի ղեկին։ Տարբերակները երկուսն են. կամ զոհելու են առողջապահության ներկայացուցչին կամ՝ տնտեսականին, կախված նրանից թե որ ոլորտն առաջինը կառաջացնի պայթունավտանգ իրավիճակ երկրում։ Ինքը շատ լավ գիտակցում էր, որ եթե հանկարծ չերկարացնեն կարանտինը, ապա իր ողջ մնալու շանսերը էս հարցում գրեթե զրոյանում էին, այդ իսկ պատճառով երեկ փաստացի հերքեց Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունն առ այն, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ 
Ինքը բացահայտ հայտարարեց, որ հերիք չի արդեն վերահսկողությունից դուրս է այս ամենը, դեռ առնվազն մի 2 տարի էլ պիտի տակից դուրս գանք ու որ կարանտինը պետք ա։ Էս քայլով ինքն իրեն պաշտպանեց «կռայնի» լինելուց ու գնդակը գլորեց Նիկոլենց տնտեսական բլոկի դաշտը, քանի որ հիմա արդեն չերկարացնելու ողջ պատասխանատվությունը իրանց վրա էր, էն մարդն իր դիրքորոշումը ասել ա փաբլիք։ Էս պայմաններում չերկարացնել չէր լինի, բայց փակ պահել էլ չի լինի, քանի որ վտանգ գա, որ որևէ եկամտից զրկված հարյուր հազարավոր մարդիկ կգան ու Նիկոլի հերը կանիծեն։ Պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու հույսով Նիկոլը ընտրում է իր սիրած հիբրիդային տարբերակը։ Էն որ կիսափակ ենք պահում, մի շարք ոլորտներ թող աշխատեմ, մնացածը՝ տանը մնան, հետո մի բան կանենք, Աստված մեծ ա։
Վախենում եմ, որ էս տարբերակը էն երկուսից էլ ծանր ա լինելու, քանի որ էֆֆեկտ չի տալու առողջության պահպանման հարցում (հատկապես սենց թույլ վերահսկողության պայմաններում) ու միևնույն ժամանակ չի փրկելու տնտեսությունը։ Ծանր վիճակ ա, որը էլ ավելի ա ծանրանում մանկամիտ ղեկավարություն ունենալու պայմաններում։ Լավ չի, հեչ լավ չի։