Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ՝ կորոնավիրուսի տարածման, թվերի և հնարավոր վարակների մասին։
‼️ Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին:
Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:
✅ Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
🚫 Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները: