Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Թե ինչքան մարդ, այսինքն բնակչության քանի՞ տոկոսը պիտի վարակվի և լավանա, որպեսզի ունենանք իմունիզացված պատնեշ, համաճարակը կասեցնելու համար։
Տեսեք, այդ թիվը տարբեր հանրույթների համար տարբեր է, կախված շփումների աստիճանից, բնակչության տարիքային կազմից, մարդկանց շփվելու մշակույթից, գենետիկայից, սնվածության և թերսնվածության մակարդակից, քրոնիկ հիվանդությունների տարածվածությունից, այդ պահին շրջանառող սեզոնային այլ շնչական վիրուսներից, արդեն վիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերած բնակչության քանակից և այլն։
11 միլիոնանուց Ուհանում, համաճարակի սկզբում՝ պետք էր բնակչության կեսից քիչ ավելին իմունիզացվեր, որպեսզի դառնար պատնեշ։ Այդ թիվը կտրուկ, կրկնում եմ ԿՏՐՈՒԿ պակասում էր, երբ մարդիկ սկսում էին ալկոգել կիրառել ու հաճախ լվացվել։ Էլ ավելի էր պակասում, երբ փակում էին կրթական հաստատությունները, ,էլ ավելի, երբ մարդկանց հավաքի օբյեկտներն էին փակվում, օրինակ սրճարաններ և հարսանյաց սրահներ, արգելվում էին 10 հոգուց ավել հավաքները։
Այսինքն Հայաստանի համար կարելի է միայն ենթադրել, որ իսկզբանե ավելի բարվոք տվյալներ ունեինք քան Ուհանում էր, ու շատ ավելի չափավոր զրկանքների գնով կարելի է հասնել անհրաժռշտ իմունիզացված պատնեշի ձևավորման։
Ավելին, Արթիկում և Երևանում չի կարելի նույն արշինով չափել սահմանափակումների հարցը, քանի որ վարակի տարածման տեմպերը խիստ տարբեր են մարզային ու մայրաքաղաքային համայնքներում։
Այնպես որ ՀՀ կառավարություն։ Կարելի է մարզերում թուլացնել սահմանափակումները (Գյումրի, Վանաձոր չգիտեմ), սակայն մայրաքաղաքի հետ երթուգալը շարունակել ,,փակ,, պահել, բաց թողելով միայն բեռբափոխադրումները և խիստ անհրաժեշտ դեպքերը։
Մի 7-10 օրից կարելի է թուլացնել նաև Գյումրին, ևս այդքան ժամանակ անց Երևանը։
Խոսում եմ գաստրոէնտերոլոգի աչքաչափով, մոտավորապես, թեև էնպես չի, որ համաճարակաբանները էս հաշվարկներում դորդուբեշ են արել։