Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Անհարմար բան ստացվեց.

 

Մեր գործընկերներն Աժ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում: ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցեր է ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորնորին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն օպերատորնորները պնդում են, որ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը: 

Հիմա հարց է առաջանում, այդ դեպքում, ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը: Կից տեղադրում եմ հարցման և պատասխանների նկարները: