Ցավոք սրտի քիչ առաջ տեղեկացանք, որ ևս մեկ մահ է գրանցվել ՝ կորոնավիրուսից։ Այս մասին հայտնեց Ալինա Նիկողոսյանը։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։