ՀՀ Առողջապահության նախարարությունը տուն վերադարձի 9 կանոն է սահմանել, որը պետք է կատարենք բոլորս, եթե ուզում ենք հաղթել այս վիրուսին։ Ահա 9 կետերը ՝
Հետևեք այս հրահանգներին և տարածեք այն, որպեսզի շատ մարդ տեսնոի ու քիչ մարդ հիվանդանա։
1․ Տուն վերադառնալիս աշխատեք ոչնչի ձեռք չտաք։
2․ Հանեք կոշիկները։
3․ Ախտահանեք Ձեր տնային կենդանու թաթերը, եթե նրա հետ փողոց եեք եղել։
4․ Անմիջապես հանեք ողջ հագուստ և լցրեք պարկի մեջ, որ հետ լվանաք (Լվացեք 60 C-ից բարձր ջերմաստիճանի ջրով):
5․ Պայուսակները, բանալիները, դրամապանակը և այլն թղեք մուտքի մոտ ՝ արկղի մեջ։
6․ Լողացեք։ Եթե հնարավորություն չկա, լվացեք մարմնի բոլոր այն մասերը, որոնք փակ չեն եղել։
7․ Ախտահանեք հեռախոսը սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը լվացեք օճառով։
8․ Մաքրեք պայուսակները և գնված իրերի ողջ մակերեսը ՝ նախքան դրանք տեղավորելը։
9․ Զգույշ հանեք ձեռնոցները, նետեք աղբամանը և լավ լվացվեք։
ՀՀ Առողջապահության նախարարություն
Հետևեք այս հրահանգներին և տարածեք այն, որպեսզի շատ մարդ տեսնոի ու քիչ մարդ հիվանդանա։