Արսեն Արամյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել ՝ կապված բանկերի և վարկերի հետ։
Այսօր գնացի Էվոկա բանկ, պարզվեց, որ ոչ մի վարկային արձակուրդ էլ չի տրամադրել, անհատական վերաբերմունք էլ չի ցուցաբերում։
Մուծեցի սպառողական վարկս ՝ 32,500 դրամ։ Իսկ իմ հարցին, թե ինչու են այսպես վերաբերում, պատասխանը չզարմացրեց ինձ։
Բանկի աշխատակցուհին ասաց, որ միայն հեռախոսով հաստատված վարկերին են արձակուրդ տրամադրում, իսկ մնացածը ոչ։
Եկեք լինենք ազնիվ և նշենք, որ Էվոկա բանկը և մնացած բանկերը ոչ մի մեղք չունեն, որովհետև ոչ մի նման հրաման չեն ստացել։
Ժողովուրդը ո՞նց անի, ո՞նց ապրի, գոնե օրենք ընդունեք, որ 2-3 ամսով վարկային արձակուրդ տրամադրեն։