AntiFake կայքից տեղեկանում ենք, որ փետրվար ամսվա համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով։
Այնտեղ նշվում է, որ որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։
Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։