Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել այն բանի մասին, որ այս տղամարդը հայոյում է և ամենավերջին հայոյանքն է տալիս բոլոր նրանց, ովքեր քննադատել են կառավորությանը։
Ու բացի այդ, նրա այդ հայոյանքը հավանության է արժանացել պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից։
Իշխանությունը պայքարում է ատելության և անհանդուրժողականության դեմ, չէ? Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որակ է?
Այնինչ շատ արժանի և դաստիարակված մարդիկ աշխատանք են փնտրում: Իսկ սույն անձը աշխատում է Աժ-ում և այս հարթակում հակահիգիենիկ, կեղտոտ հայհոյանքներով վարքագիծ է ցուցաբերում, պատգամավորն ու Լոռու մարզպետն էլ լայքում են: