Հարգելի հետևորդներ,
շատ կուզեի տանից դուրս չգալու հնարավորություն ունենայի և կարողանայի քնել, գիրք կարդալ, կինո նայել... մի խոսքով` զբաղվել այն ամենով, ինչով չեմ հասցնում զբաղվել իմ առօրյայում... Սակայն չեմ կարող, քանի որ իմ առօրյա աշխատանքից կախված է շատ մարդկանց կյանք, առողջություն և երջանկություն...
Մենք Ձեզ պես մարդ ենք և գնում ենք վարակվելու ռիսկի հանուն Ձեր առողջության... մենք նաև վտանգում ենք մեր, տանից դուրս չեկող հարազատբերին հանուն Ձեր առեղջության... հավատացե՛ք, նրանք մեղավոր չեն և նրանց առողջության ռիսկը արդարացված չէ: Գնահատե՛ք դա, իսկ, եթե չեք գնահատում բժշկի և բժշկի հարազատների առողջական ռիսկը, գոնե գնահատեք Ձեր առողջությունը... Հասկացե՛ք ինչի հետ գործ ունենք:
Դուք, հարգելի բուժառուներ, սովոր եք անպատասխանատու վերաբերվել Ձեր առողջությանը` հույս դնելով այն բանի վրա, որ բժիշկը կբուժի, կշտկի, կփրկի, իսկ ուշ դիմելու և «համը հանելու» պարագայում` պատասխանատվությունը կդնեք բժշկի վրա` բժիշկը վատն էր, բժիշկը ամգրագետ էր, բժիշկը ուշ եկավ, բժիշկը... բժիշկը... բժիշկը...
Բայց կորոնավիրուսի հարցը այդպես լուծել չեք կարողանա... Բուժառուների խիստ բարձր դիմելիության պարագայում, բժիշկը ուղղակի ՉԻ ՀԱՍՑՆԻ... չի հասցնի բուժել... որքան էլ ուզի չի հասցնի օգնել բոլորին...
Եկեք օգնենք իրար... Մենք աշխատենք, իսկ դուք մնացեք տանը...