Երբ տարածաշրջանում նոր էր սկսվել կորոնավիրուսի համաճարակը՝ Հայաստանի ղեկավարությունը հույս ուներ թու թու թու անելով զերծ մնալ վարակի տարածումից։
Երբ ամբողջ Եվրոպան ու մեր տարածաշրջանի երկրները չեղարկում էին զանգվածային միջոցառումները,մեր իշխանությունը հանրահավաքներ էր կազմակերպում՝ հույս ունենալով պինցետով հատիկ հատիկ քաշել ու տնական օղիով ախտահանել կորոնավիրուսը։
Ավախ կառավարության ու անձամբ Փաշինյանի այս մեթոդները սպասված արդյունք չտվեցին...
Հիմա էլ պարետ Ավինյանը չի բացառում արտակարգ ռեժիմի դադարեցումը ժամկետից շուտ։
Խուճապ տարածելը շատ վատ է,բայց պակաս վտանգավոր չէ կասկածելի սպասումներ առաջացնելը։
Ուրիշի սխալներից դասեր չեք քաղում,գոնե ձեր սխալներից դասեր քաղեք։
Ուսումնական հաստատություններում դասերն էլ մարտի 1-ից վերսկսեցիք հապճեպ, ու ի՞նչ։Արդյունքում վարակվածների թիվը կտրուկ ավելացավ։
Համաչարակի դեմ պայքարելն ու համաճարակի կանխումը PR չէ։
Աշխարհը դեռ չի կարող որևէ կանխատեսում անել,դուք հապճեպ գնահատականներ եք տալիս։
Վեր կանգնեք դրանից ու համատեղ ուժերով պայքարենք այս համաճարակի դեմ։
Ամեն բան լավ է լինելու։Առողջ եղեք։
Հ.Գ.Համաճարակին դիմակայելն ու կանխելը բաժակաճառ ասել չէ։
Բավական է լայվով միտինգ անեք ,գործ արեք,գործ։