Հանրապետության տարածքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։