Արմեն Աշոտյանը գրառում է կատարել և առաջարկ է անում կորոնավիրուսի դեմ։
Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում
 
 
Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանն առաջամարտիկ դարձավ՝ ցուցաբերելով ճգնաժամային կառավարման բավականին բարձր արդյունավետություն:
 
Համաճարակի տեմպերը այդ երկորւմ սկսել են նվազել և Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մյուս երկրներին վարակի դեմ պայքարում:
Չինական օգնության ձեռքը արդեն հասել է Իտալիա, Իրան, Սերբիա և այս աշխարհագրությունն ընդլայնվում է:
Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, Հայաստանի ԱԳՆ-ին առաջարկում եմ դիմել Չինաստանին մեր երկրին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Վստահ եմ, որ հայ-չինական բարեկամության կապերն այնքան ամուր են, որ այդ խնդրանքին արագ կերպով ընթացք կտրվի:
 
Ակնկալվող աջակցության փաթեթը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝
1. Կազմակերպչական-մեթոդական օգնություն
2. Բուժ. անձնակազմի վերապատրաստումներ և փորձի փոխանակում
3. Նյութատեխնիկական աջակցություն
 
 
Աջակցույթուն խնդրելը ամոթ չէ, հատկապես, երբ կա բարեկամ երկիր, որն ունի անհրաժեշտ փորձն ու հնարավորությունները: