Էդուարդ Շարմազանովը միանում է «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար և գումար է նվիրաբերել։ Այդ առիթով նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում նշելով հետևյլաը․
Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։
Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին։
Առողջություն բոլորին։